in

Ոստիկանները հայտնաբերել են կանեփանման զանգված. Տղամարդը հայտնել է, որ թմրանյութերից կախվածություն ունի

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկութունն իրացրին հոկտեմբերի 9-ի գիշերը: Ժամը 4-ին մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով, Մեծամոր քաղաքում նրանք ձերբակալել և բաժին են տեղափոխել 59-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով պոլիէթիլենային երկու տոպրակ` ընդհանուր 400 գրամից ավելի քաշով: Տղամարդը հայտնել է, որ թմրանյութերից կախվածություն ունի, իսկ հայտնաբերված կանեփն անձնական օգտագործման համար հավաքել է վայրաճ բույսերից: Հայտնաբերվել են նաև դանակ ու լապտեր։

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

What do you think?

16.2k Points
Upvote Downvote

Գիտնականները մշակել են թմրանյութերից կախվածության դեմ աշխարհի առաջին պատվաստանյութը

Թմրանյութերի վաճառքով զբաղվող Սանդրա Ավիլա Բելտրանը դատի կտա Netflix-ին՝ իր կյանքի մասին պատմող սերիալի համար