in

«Կանեփ-կակաչ-2022» օպերացիան շարունակվում է. հայտնաբերվել է ավելի քան 17 հազար կգ կանեփ

Ոստիկանությունը միջոցառումներն իրականացրել է 22 տնամերձ հողամասում, որտեղ հայտնաբերվել է կանեփի 1264 բույս։
«Կանեփ-կակաչ-2022» համալիր օպերատիվ–կանխարգելիչ միջոցառման շրջանակում 1 շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և այրելով ոչնչացվել է մոտ 17 535 կգ կանեփի և 18.4 կգ կակաչի վայրի աճած զանգված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Միջոցառումն իրականացվել է օգոստոսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում։ 22 տնամերձ հողամասից հայտնաբերվել է կանեփի 1264 բույս
«Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 1818,85 գրամ մարիխուանա, 1,4 գրամ կոկաին, 1,93 գրամ մեթամֆետամին, 290,25 գրամ սփայս, 2630 գրամ կանեփ և 24 սրվակ մորֆին տեսակի թմրամիջոցներ։ Հայտնաբերվել և առգրավվել է նաև 0,24 գրամ տարբեր տեսակի հոգեմետ նյութեր»,- ասված է հաղորդագրությունում:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է նաև տարբեր տրամաչափի 900 փամփուշտ, 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 5–ական ատրճանակ, ինքնաձիգ, 2 արկ, 1 ական, ինքնաձիգի 4 պարունակ։ Հայտնաբերվել է 24 հետախուզվող:

What do you think?

37.8k Points
Upvote Downvote

Իրանցին փորձել է ՀՀ–ով արտերկիր ուղարկել ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ թմրամիջոց

«Կանաչու շուկա». հետախուզվողը զբաղվել է 1 մլրդ դրամը գերազանցող թմրաշրջանառությամբ