Մեքսիկական նարկոկարտելի առաջնորդ Սանդրա Ավիլա Բելտրանը դատի է տվել Netflix-ին եւ իսպանական Telemundo հեռուստաալիքին իր կյանքի մասին շոուի՝ «Հարավի թագուհի» ֆիլմի պատճառով: Այս մասին հայտնում է VICE-ը։
Սերիալը թողարկվում է 2011 թվականից։ Գլխավոր դերում խաղում է Ալիսա Բրագան։ Թմրանյութերի վաճառքով զբաղվողը, որը հայտնի է որպես Խաղաղ օվկիանոսի թագուհի, մտադիր է ստանալ այն ամբողջ եկամտի 40 տոկոսը, որը ընկերությունները ստացել են նախագիծը ցուցադրելու համար։ «Երկու ընկերություններն էլ անօրինական են գործել՝ նպատակ ունենալով վնասել իմ իմիջը եւ դրանից գումար աշխատել»,- ասել է թմրավաճառը։
Սանդրա Ավիլա Բելտրանը համարվում էր մեքսիկական Սինոլա կարտելի եւ կոլումբիական կոկաին արտադրողների միջեւ կապը։ 2007 թվականի սեպտեմբերին նա ձերբակալվել է Մեքսիկայի իշխանությունների կողմից՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, ապօրինի զենք պահելու եւ փողերի լվացման մեղադրանքով։